Նյու Յորքում տարածվել է կորոնավիրուսի մուտացված նոր տարբերակը
Ամերկյան Նյու Յորքում տարածվում է կորոնավիրուսի մուտացված նոր տարբերակ, մինչդեռ մուտացիաները կարող են նվազեցնել պատվաստանյութերի արդյունավետությունը: Այս մասին հայտնում է New York Times-ը՝ հղում տալով Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի և Կոլումբիայի համալսարանի գիտնականների հետազոտություններին:
Բժիշկները հայտնաբերված տարբերակը անվանել են B.1.526: Նշվում է, որ առաջին անգամ այն հայտնաբերվել էր նոյեմբերին քաղաքում վերցված նմուշներում, իսկ փետրվարի կեսերին այն արդեն բավականին տարածված է դարձել:
«Մենք դեպքեր ենք գրանցել Ուեսթչեսթերում, Բրոնքսում, Քուինսում և Մանհեթենում, ինչպես նաև Բրուքլինում: Այդ իսկ պատճառով, կարծես թե, այն լայն տարածված է: Սա մեկանգամյա բռնկում չէ», - ասել է Կոլումբիայի համալսարանի Aaron Diamond հետազոտական կենտրոնի տնօրեն դոկտոր Դեյվիդ Հոն:
Հաղորդվում է, որ Նյու Յորքում տարածվող կորոնավիրուսը պարունակում է նաև մուտացիաներ, որոնք արդեն հայտնաբերվել են այլ երկրներում, այդ թվում՝ ՀԱՀ-ում:










