Pfizer/BioNTech ընկերությունները մտադիր են պատվաստանյութի երրորդ չափաբաժնի փորձարկումներ անել՝ կորոնավիրուսի նոր շտամների դեմ

23:55 • 25.02.21

Ամերիկյան Pfizer և գերմանական BioNTech ընկերությունները սկսել են գնահատել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երրորդ չափաբաժնի ներարկման անվտանգությունն ու արդյունավետությունը՝ վիրուսի նոր շտամների դեմ պաշտպանության ապահովման համար:  

Ինչպես փոխանցում է INTERFAX.RU-ն, այս մասին ասվում է ընկերությունների համատեղ հայտարարության մեջ: Նշվում է, որ մասնագետները մտադիր են ուսումնասիրել դեղամիջոցի երրորդ չափաբաժնի ազդեցությունը «Քովիդ-19»-ի նոր ի հայտ եկող մուտացիաների վրա:

Հայտարարության մեջ նշվում է, որ ուսումնասիրությունը կլինիկական փոձարկումների մի մասն է, որոնց ընթացքում «ԱՄՆ-ում փորձարկման առաջին փուլին մասնակցած կամավորներին կառաջարկեն 30 միկրոգրամ հավելյալ պատվաստանյութ ստանալ երկու նախատեսված չափաբաժինների ներարկումից 6-12 ամից անց»:

Pfizer/BioNTech ընկերությունները մտադիր են պատվաստանյութի երրորդ չափաբաժնի փորձարկումներ անել՝ կորոնավիրուսի նոր շտամների դեմ