Հնդկաստանում հակակորոնավիրուսային պատվաստանյութի անվան տակ բնակիչների վրա նոր պատրաստուկի փորձարկում է իրականացվել. CNN

17:30 • 26.02.21

Հնդկաստանի Բհոպալ քաղաքում սկանդալ է հասունացել կորոնավիրուսի դեմ պատվաստման շուրջ: Քաղաքում հակակորոնավիրուսային պատվաստանյութի անվան տակ բնակիչների վրա նոր պատրաստուկի փորձարկում է իրականացվել, հայտնում է CNN-ը:

Նշվում է, որ մի քանի օր առաջ քաղաքի կենտրոնում բեռնասայլ է երևացել, որը բոլորին առաջարկել է պատվաստվել COVID-19-ի դեմ և դրա դիմաց ստանալ մոտ 10 ԱՄՆ դոլար: Այնուամենայնիվ, հետագայում պարզվել է, որ տեղի բնակիչներն ուղղակի խաբկանքի զոհ են դարձել: 

Վերջիններիս խոսքով՝ պատվաստվելու և դրա դիմաց վճարվելու առաջարկը «չափազանց գայթակղիչ է թվացել», ուստի շատերը չեն կարողացել դիմադրել:

Ականատեսների խոսքով՝ միայն մի քանի օր անց են բնակիչներն իմացել, որ անգիտակցաբար մասնակից են դարձել հայրենական արտադրության պատվաստանյութի փորձարկմանը: Ընդ որում, մարդկանց միայն մի մասին է ներարկվել պատրաստուկը, մյուսները սովորական աղի լուծույթ են ստացել: 

 

Հնդկաստանում հակակորոնավիրուսային պատվաստանյութի անվան տակ բնակիչների վրա նոր պատրաստուկի փորձարկում է իրականացվել. CNN