Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր ֆիլմի շրջանակներում` մարմնավորելով ամուսնալուծված զույգի (լուսանկարներ)

10:15 • 27.02.21

Հոլիվուդյան դերասաններ Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր կատակերգության շրջանակներում, հայտնում է Daily Mail–ը։

Քլունին և Ռոբերտսը 2016 թվականին էկրաններ բարձրացած Money Monster ֆիլմից հետո առաջին անգամ միասին հանդես կգան։ Դերասանները «Տոմս դեպի Դրախտ» ֆիլմում մարմնավորելու են ամուսնալուծված զույգի, որը թռչում է Բալի` խափանելու իրենց աղջկա ամուսնությունը, որպեսզի նա էլ թույլ չտա այն «սխալը», որը նրանք են գործել 25 տարի առաջ։

Ֆիլմի ռեժիսորը Mamma Mia! Here We Go Again ֆիլմի ռեժիսոր Օլ Փարքրն է։ Ֆիլմի արտադրական փուլը կսկսվի այս տարվա վերջին։

Դերասանները լավ ընկերներ են դարձել 2001 թվականին միասին Ocean’s Eleven ֆիլմում նկարահանվելուց հետո։ Երկուսն էլ գնահատում են աշխատանքային միջավայրում առկա ընկերության զգացումը։ Ջուլիա Ռոբերտսն ասել է․ «Մենք այսպես ենք աշխատում՝ իմանալով, որ սա խումբ է, ընտանիք»։

Խոսելով էկրանից դուրս իրենց հարաբերությունների մասին՝ 56–ամյա Քլունին նշել է, որ Ջուլիայի մասին մտածելիս իր մտքին եկող առաջին բառը «էլեգանտն» է։ Դերասանները հաճախ նշել են, որ իրենց ամուսինների հետ նույնպես լավ ընկերներ են։

Reunion role: George Clooney, 59, and Julia Roberts, 53, are set to reunite on screen as a divorced couple in the new romantic comedy Ticket To Paradise which will begin filming later this year; seen in 2016
Early days: In Ocean's Eleven in 2001 with Clooney, Roberts and Brad Pitt
Power team: The pair initially met for the first time at the Chateau Marmont ahead of Ocean's Eleven, him coaxing her to do the project with a $20 bill; pictured 2001
They do well together: The actors in Money Monster in 2016 for director Jodie Foster
Shared lives: The pair's friendship has spanned 20 years, with both expressing love for each others spouses, George saying they're all like 'a family'; seen in 2005
True friendship: In a 2016 interview with People they spoke about having a real friendship, Roberts saying, 'What a relief we're not Hollywood friends...or we'd be in hell'

Ջորջ Քլունին և Ջուլիա Ռոբերտսը կվերամիավորվեն նոր ֆիլմի շրջանակներում` մարմնավորելով ամուսնալուծված զույգի (լուսանկարներ)