Իսրայելում կորոնավիրուսով ծանր հիվանդների համար դեղամիջոց է ստեղծվել. այն կարող է շուկայում հայտնվել 2021-ին

10:39 • 27.02.21

Թեր Ավիվի «Իխիլով» կլինիկայում փորձարկման առաջին փուլում բարձր արդյունավետություն ցուցաբերած փորձարարական դեղամիջոցը, որը կարող է բուժել կորոնավիրուսով ծանր հիվանդներին, պետք է մինչև տարեվերջ ուսումնասիրությունների ամբողջական փուլ անցնի։

Այս մասին «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է դեղագործ, պրոֆեսոր Արբար Նադիրը։

«Մոտ ապագայում մենք կսկսենք ուսումնասիրության երկրորդ փուլը, որի ընթացքում 50 հիվանդ բուժում կստանա մեր դեղի միջոցով և ևս 50-ը պլացեբո կստանա, այնուհետև կանցնենք երրորդ փուլին, որին ներգրավված կլինի մի քանի հարյուր հիվանդ: Ուսումնասիրությունների ամբողջական փուլի վերջնաժամկետը կախված է բազմաթիվ գործոններից: Սակայն մենք հույս ունենք, որ դեղամիջոցների ուսումնասիրությունն այս տարի կավարտենք», - ասել է պրոֆեսոր Նադիրը:

Դեղորայքի փորձարկման առաջին փուլում Թել Ավիվի «Իխիլով» կլինիկայում դեղամիջոցը տրվել է 30 հիվանդների։ Փորձարկման դրական արդյունքն ակնհայտ է եղել։ Խոսելով դեղի կիրառման արդյունավետության մասին՝ պրոֆեսորը նշել է․ «Կլինիկական տեսանկյունից արյան մեջ թթվածնի տոկոսն ավելացել է, բորբոքումը` նվազել և մի քանի օր անց հիվանդները դուրս են գրվել։ Մենք հույս ունենա ապագայում դեղն այնպես արտադրել, որ այն հնարավոր լինի օգտագործել նաև տան պայմաններում»։

Դեղամիջոցը հաստատվելուց հետո այն կարող է տարածվել աշխարհով մեկ։ Ըստ դեղը ստեղծողի, այն չպետք է կողմնակի ազդեցություններ ունենա։

Իսրայելում կորոնավիրուսով ծանր հիվանդների համար դեղամիջոց է ստեղծվել. այն կարող է շուկայում հայտնվել 2021-ին