«Ոսկե գլոբուս»-ի 78-րդ արարողության ժամանակ «Թագուհու գամբիտը»-ը ճանաչվել է տարվա լավագույն մինի սերիալ (լուսանկարներ)

09:59 • 01.03.21

«Ոսկե գլոբուս» ամերիկյան կինոմրցանակի հանձնման 78-րդ արարողությանը «Թագուհու գամբիտը» սերիալը ճանաչվել է տարվա լավագույն մինի սերիալ, հաղորդում է Variety-ն։

Գրող Ուոլթեր Թևիսի համանուն վեպի վրա հիմնված Netflix-ի՝ վերջին ամիսներին ամենադիտված սերիալը, որը ստեղծել են ռեժիսորներ Սքոթ Ֆրենկը և Ալլան Սքոթը, նախօրեին կայացած հայտնի մրցանակաբաշխության ժամանակ հաղթել է երկու անվանակարգում․ բացի «Տարվա լավագույն մինի սերիալ» տիտղոսից, սերիալի գլխավոր դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը ճանաչվել է տարվա լավագույն հեռուստատեսային դերասանուհի։

Իր ելույթի ժամանակ Թեյլոր-Ջոյը շնորհակալություն է հայտնել ռեժիսոր Սքոթ Ֆրենկին:

«Ես սիրում եմ քեզ։ Շնորհակալ եմ, որ ինձ վստահեցիր Բեթի դերը»,- ասել է դերասանուհին։

Կորոնավիրուսի համավարակի պատճառով «Ոսկե գլոբուս»-ի հանձնման 78-րդ արարողությունը տեղի է ունենում կիսավիրտուալ ձևաչափով և հեռարձակվում միանգամից երկու՝ Լոս Անջելեսի և Նյու Յորքի բեմերից։

Դափնեկիրների հետ կապ է հաստատվում տեսակապով։ Ինչպես հայտնել են կազմակերպիչները, արձանիկները հաղթողներին կհասցվեն ավելի ուշ:

«Թագուհու գամբիտը» ամերիկյան դրամատիկական հեռուստատեսային մինի սերիալ է, որը հիմնված է Ուոլթեր Թևիսի 1983 թվականի համանուն վեպի վրա, գլխավոր դերում Անյա Թեյլոր-Ջոյն է: Այն ստեղծվել է Սքոթ Ֆրենկի և Ալլան Սքոթի կողմից և թողարկվել Netflix-ում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին։

Սերիալը պատմում է ծնողազուրկ և տաղանդավոր շախմատիստուհի Բեթ Հարմոնի մասին։ Իրադարձությունները տեղի են ունենում «սառը պատերազմի» տարիներին։ Այն պատմում է աշխարհի լավագույն շախմատիստուհու կոչման ճանապարհին թմրակախվածության դեմ գլխավոր հերոսուհու պայքարի մասին։

Anya Taylor Joy Golden Globe QueensThe Queen's Gambit' and Addiction Recovery: How One Netflix Series Proves  Recovery is the Greatest Move of All | Guardian Recovery Network

«Ոսկե գլոբուս»-ի 78-րդ արարողության ժամանակ «Թագուհու գամբիտը»-ը ճանաչվել է տարվա լավագույն մինի սերիալ (լուսանկարներ)