Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը (լուսանկարներ)

10:16 • 03.03.21

Խորհրդավոր ընթրիքի տեսարանը պատկերող կտավը, որը 110 տարի կախված է եղել Մեծ Բրիտանիայի Լեդբերի քաղաքի ծխական եկեղեցում, պատկանում է իտալացի գեղանկարիչ Տիցիանի վրձնին: Նման եզրակացության է հանգել արվեստաբան Ռոնալդ Մուրը, փոխանցում է Daily Mail-ը։

Պարբերականը հաղորդում է, որ արվեստաբանը Լեդբերի ծխական եկեղեցի էր ժամանել, որպեսզի ուսումնասիրի մեկ այլ կտավ, սակայն հեռավոր անկյունում Մուրը հայտնաբերել է խունացած, բայց շատ ավելի արժեքավոր ստեղծագործություն։

«Կտավը մոտ երեք մետր բարձրություն ուներ։ Այդ պատճառով այն հնարավոր չէր տեսնել առանց աստիճանների»,- պատմել է արվեստաբանը։

Նա կտավն ուսումնասիրել է ավելի քան երեք տարի։ Արդյունքում Ռոնալդ Մուրն ապացույցներ է գտել առ այն, որ 18-րդ դարի արվեստի ստեղծագործությունն իսկապես ստեղծվել է բարձր և ուշ Վերածննդի դարաշրջանի խոշորագույն ներկայացուցիչներից մեկի արհեստանոցում:

Որպես ապացույց արվեստագետը նկատել է, որ առաքյալներից մեկի դեմքը, որը նստած է սեղանի ձախ կողմում, հիշեցնում է Տիցիանի պատանեկության դիմանկարը։

Նրա տեսությունը հաստատվել է այն ժամանակ, երբ դեմքի ճանաչման համակարգչային ծրագրի միջոցով այն համեմատել են 1567 թվականի նկարչի ինքնադիմանկարի հետ։

«Կիսադեմը, ականջները, աչքերը, քիթը համընկնում են»,- մեկնաբանել է Մուրը՝ ընդգծելով, որ դիմանկարը, հավանաբար, ավելացրել է ոչ թե Տիցիանը, այլ նրա որդին՝ Օրացիո Վեչելլիոն՝ 1576 թվականի սկզբին:

Ամենակարևոր ապացույցն այն է, որ նկարի վրա թաքնված է նկարչի ստորագրությունը, որը հնարավոր է եղել տեսնել ուլտրամանուշակագույն լույսի տակ միկրոսկոպիկ հետազոտության ժամանակ։

Արվեստագերը նաև գտել է կտավի նախորդ սեփականատիրոջ՝ 1775-ին գրված նամակը, որում ասվում է, որ նա Վենետիկի վանքում գնել է «Տիցիանի լավագույն պահպանված աշխատանքը»։

A discoloured painting of the biblical Last Supper that has hung in a parish church in Herefordshire for 110 years (pictured) may be a lost piece from the workshop of the Venetian master TitianArt historian and conservator Ronald Moore found evidence (pictured) to link the artwork in St Michael and All Angels church in Ledbury with the 16th Century painter's workshopTitian's portrait appears as the face of the left-most apostle, dressed in gold — albeit one depicting the painter as a young man. Pictured: the apostle bearing Titian's image, left, as compared to that from his own self-portrait, rightComparison with the artist's 1567 self-portrait confirmed the similarities — which were assessed using both overlain images (pictured) and computer facial recognition softwareThe signature was revealed through a microscopic examination of the work under ultraviolet light. Although damaged, much of the letters TITIANVS remain visible. Pictured, the painting as seen under ultraviolet, with a copy of Titian's signature overlain, bottom, for comparison

Մեծ Բրիտանիայում հայտնաբերվել է Տիցիանի կորած կտավը (լուսանկարներ)