Perseverance մարսագնացը «փոկ» է լուսանկարել Կարմիր մոլորակում (լուսանկարներ)

21:40 • 03.03.21

ՆԱՍԱ-ի Perseverance սարքավորումը նոր լուսանկարներ է հրապարակել Մարսից, որոնք հրապարակվել են գործակալության կայքում:

Ինքնանկարներից բացի մարսագնացը լեռնային ապարների և մարսիական մակերեսի լուսանկարներ է արել: Լուսանկերներից մեկում արձանագրվել են քարքարոտ ելուստները, որը հայտնի է «փոկ» անունով:

Մարսագնացը ֆիքսել է նաև Եզերո խառնարանի մի հատվածը: Գիտնականները ենթադրում են, որ ժամանակին այդ խառնարանը լցված է եղել ջրով, քանի որ ձագարաձև տեսք ունի՝ կավով հարուստ հանքավայրերով:

 

Perseverance մարսագնացը «փոկ» է լուսանկարել Կարմիր մոլորակում (լուսանկարներ)