«Ժամանակի կորուստ», «սարսափելի ֆիլմ». Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին` Թոմ Հարդիի մասնակցությամբ կենսագրական նոր ֆիլմը (լուսանկարներ)

16:07 • 03.03.21

Փետրվարի վերջին Netflix հարթակը Միացյալ Թագավորության իր օգտատերերի համար հասանելի է դարձրել «Կապոնե» (ամերիկացի հայտնի գանգստեր Ալ Կապոնե,-խմբ.) ինքնակենսագրական ֆիլմը, որի գլխավոր դերակատարն անգլիացի հայտնի դերասան Թոմ Հարդին է, փոխանցում է Daily Mail-ը, նշելով՝ այն հեռուստադիտողների գովեստին չի արժանացել:

Լրատվամիջոցը գրում է՝ իրականում երկրպագուներն այնքան էլ չեն տպավորվել ֆիլմով, շատերն այն անվանել են «ժամանակի կորուստ» և քննադատել այն՝ շեշտելով, որ ուղղակի «սարսափելի» ֆիլմ է:

Մասնավորապես, ինքնակենսագրականի որոշ դրվագներում երևում է, թե ինչպես է Կապոնեին մարմնավորող Թոմն իր վրա կեղտոտելուց հետո մեծահասակների տակդիրներ կրում։ Ֆիլմում անդրադարձ է կատարվում, թե ինչպես է Կապոնեի մոտ 1938 թ.-ին ախտորոշվել էր նեյրոֆիֆիլիս՝ գլխուղեղի սիֆիլիս, որը վնասել էր նրա մտավոր ունակությունները։ Շատերի խոսքով՝ նա այդ ժամանակ 12 տարեկան երեխայի մտածելակերպ է ունեցել: Հենց նման տեսարանների առկայությունն էլ հեռուստադիտողների դժգոհության պատճառներից մեկն է դարձել։ 

Բացի այդ, օգտատերերը նշել են, որ ֆիլմում պատմությունն ամբողջությամբ այլ տեսանկյունից է ներկայացված։ 

Հիշեցնենք՝ ամերիկացի գանգստեր Ալ Կապոնեն զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեությանը՝ Կապոնեն եղել է  նշանակալի  գործիչ, քանի որ զուգահեռ զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։ 

Drama: Capone follows the last year of the mobster's life, as he settles down in Florida after spending the past 10 years behind bars while struggling with his mental healthDepiction: Tom's portrayal of Capone sees him plagued by his life of crime, while some scenes also see him wear adult diapers after soiling himself

«Ժամանակի կորուստ», «սարսափելի ֆիլմ». Netflix-ի օգտատերերը քննադատել են Ալ Կապոնեի մասին` Թոմ Հարդիի մասնակցությամբ կենսագրական նոր ֆիլմը (լուսանկարներ)