«Ընկերները» սերիալի դերասանական կազմի մասնակցությամբ նոր նախագծի նկարահանումները կսկսվեն 1 ամսից (լուսանկարներ)

12:18 • 04.03.21

Ամերիկյան «Ընկերները» սերիալից հայտնի դերասան Դևիդ Շվիմերը հաղորդավար Էնդի Քոենին տված հարցազրույցի ժամանակ հայտնել է, որ մեկ ամսից վերամիավորվելու է հայտնի սերիալի դերասանական կազմի հետ՝ նոր նախագծի նկարահանումները սկսելու համար։

Radio Andy ռադիոծրագրի ժամանակ հաղորդավարը հարցրել է՝ ի՞նչ նորություններ ունեն «Ընկերները» սերիալի անդամները և արդյո՞ք սկսվել են նոր նախագծի նկարահանումները։

«Իրականում, մոտ մեկ ամիսից մեկնում եմ Լոս Անջելես։ Մենք, ի վերջո, նկարահանումներ իրականացնելու անվտանգ տարբերակ ենք մշակել։ Հատվածներ կան, որ անվտանգության նկատառումներից ելնելով կնկարահանվեն բաց տարածությունում»,- ասել է դերասանը։

Մանհեթանից վեց երիտասարդ ընկերների մասին պատմող հեռուստասերիալը ցուցադրվել է ավելի քան 54 երկրում։ NBC հեռուստաընկերության կողմից սերիալը հեռարձակվել է 1994 թվականի սեպտեմբերից մինչև 2004 թվականի մայիս: Ընդհանուր առմամբ, նկարահանվել է 236 սերիա։

2020-ի փետրվարին հաղորդվել էր «Ընկերները» սերիալի կազմի վերամիավորման մասին՝ HBO Max-ի նոր նախագծում նկարահանվելու համար: Սերիալի շարունակության ռեժիսորն ու պրոդյուսերը կլինի Բեն Ուինսթոնը, որը կհամագործակցի օրիգինալ հեռուստաշոուի պրոդյուսերների հետ: Variety-ի աղբյուրի տվյալներով՝ բոլոր վեց հիմնական դերասաններն առնվազն 2,5-ական մլն դոլար կստանան նախագծին մասնակցելու համար:

'Actually, in a little over a month I’m heading out to LA,' Schwimmer said. 'So, finally, I mean, we figured out a way to film it safely and there's going to be a portion of it that we filmed outside because of, you know, for safety protocols.'Postponed: Originally, the reunion was supposed to debut May 2020 as part of HBO Max's launch but after the COVID-19 pandemic arrived, production plans were scuppered

 

«Ընկերները» սերիալի դերասանական կազմի մասնակցությամբ նոր նախագծի նկարահանումները կսկսվեն 1 ամսից (լուսանկարներ)