Starship-ի նախատիպն առաջին անգամ պայթել է վայրէջքից րոպեներ հետո

06:30 • 04.03.21

Ամերիկյան SpaceX ընկերության կողմից մշակված Starship SN10 տիեզերանավի նախատիպը պայթել է փորձարկումների ողջ ընթացքում առաջին հաջող վայրէջքից մի քանի րոպե անց: Այն հեռարձակվել է NASA-ի յութուբյան ալիքում, գրում է Gazeta.ru-ն:

Պայթյունը տեղի է ունեցել վայրէջքից մոտ 8 րոպե անց:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Starship SN10 նախատիպն առաջին անգամ վայրէջք է կատարել, մինչ այդ բոլոր փորձնական թռիչքներն ավարտվում էին նավի վայրէջքի պահին պայթյունով:

Վերջին փորձարկումներն իրականացվել են երկրորդ անգամ, քանի որ առաջին անգամ նավի արձակումը շարժիչների գործարկումից անմիջապես հետո անհապաղ չեղյալ էր հայտարարվել:

Starship-ի նախատիպն առաջին անգամ պայթել է վայրէջքից րոպեներ հետո