Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել

10:26 • 09.03.21

Փետրվարի 28-ին Մեծ Բրիտանիայի մայրուղիներից մեկի վրա ընկած երկնաքարի բեկորն իր տեսակի մեջ հազվագյուտ է, քանի որ այն կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել, գրում է CNN-ը: 

Նշվում է՝ գրեթե 300 գրամ քաշով տիեզերական օբյեկտը, որը գիտնականների կողմից հայտնաբերվել է թագավորության Գլուստերշիր քաղաքում, մեծ մասամբ կազմված է եղել ածխածնային քրոնդրիտից: Վերջինս արեգակնային համակարգի ամենապարզունակ և մաքուր նյութերից մեկն է, որը պարունակում է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ»՝ օրգանական նյութեր և ամինաթթուներ:

Լոնդոնի գիտության թանգարանի տվյալների համաձայն՝ Երկրի վրա հայտնաբերվել է մոտավորապես 65 000 երկնաքարի բեկոր, և դրանց միայն 51-ն են բաղկացած ածխածնային քրոնդրիտներից: 

The meteorite produced a fireball in the night sky as it entered Earth's atmosphere.

Մեծ Բրիտանիայում ընկած հազվագյուտ երկնաքարի բեկորը կարող է «կյանքի գոյության համար անհրաժեշտ բաղադրիչներ» պարունակել