Kia-ն հրապարակել է նոր EV6 էլեկտրական մեքենայի լուսանկարները
Հարավկորեական Kia մեքենաշինական ընկերությունը հրապարակել է նոր EV6 էլեկտրական մեքենայի լուսանկարները: Այս մասին տեղեկացնում է «Իզվեստիան»:
Մոդելը ստեղծվել է նոր E-GMP (Electric-Global Modular Platform) հարթակի հիման վրա:
«EV6- ը նաև նոր սերնդի էլեկտրական տրանսպորտային միջոցների առաջին մոդելն է, որը մշակվել է նոր նախագծային փիլիսոփայությամբ, որն արտացոլում է ապրանքանիշի ձգտումը` կենտրոնանալ էլեկտրական մեքենաների արտադրության վրա »,-ասվում է ապրանքանիշի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Kia EV6-ի համաշխարհային պրեմիերան տեղի կունենա 2021 թվականի առաջին եռամսյակում:














