Tesla-ն Տեխասում 100 մեգավատ հզորությամբ հսկայական մարտկոց է կառուցում. Bloomberg

11:34 • 09.03.21

Էլեկտրական ավտոմեքենաների արտադրությամբ զբաղվող ամերիկյան Tesla ընկերությանը պատկանող Gambit Energy Storage LLC-ն ավելի քան 100 մեգավատ հզորությամբ մարտկոց է կառուցում Տեխասի Անգլետոն քաղաքում:

Այս մասին գրում է Bloomberg-ը՝ սեփական իրազեկ աղբյուրներին հղումով: 

Նշվում է՝ մարտկոցը կարող է էլեկտրաէներգիայիով ապահովել շուրջ 20 000 տուն ամռան շոգ ամիսներին: 

Ընկերությունը դեռևս որևէ կերպ չի արձագանքել շրջաառվող լուրերին:

 

Tesla-ն Տեխասում 100 մեգավատ հզորությամբ հսկայական մարտկոց է կառուցում. Bloomberg