SpaceX-ը 159 մլն դոլարի պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ
Ամերիկյան SpaceX ընկերությունն ավելի քան 159 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ:
Ինչպես ներկայացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով ԱՄՆ պաշտպանության նախարարությանը, պայմանագրով նախատեսվում է ԱՄՆ զինված ուժերին պատկանող երկու սարքավորումների արձակում իրականացնել մինչև 2023 ֆինանսական տարվա ավարտը:
SpaceX-ից բացի, ԱՄՆ ԶՈւ երկու սարքավորում տիեզերք արձակելու վերաբերյալ 224 մլն դոլար արժողությամբ պայմանագիր է կնքվել նաև Պենտագոնի ավանդական գործընկեր United Launch Alliance ընկերության հետ:
Անցյալ տարվա հոկտեմբերին SpaceX-ը հրթիռների արձակմանը հետևող արբանյակների ստեղծման ծրագրի շրջանակներում 149 մլն դոլարի պետական պայմանագիր է կնքել Պենտագոնի հետ: Նախատեսվում էր, որ SpaceX-ն կօգտագործի Starlink արբանյակների արտադրության իր գործարանը լայն ինֆրակարմիր զգայակներով արբանյակներ ստեղծելու համար:










