«Կորսված դրախտ»․«ՌԻԱ Նովոստի»-ի՝ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված ֆոտոշարքը ներկայացվել է World Press Photo հեղինակավոր մրցանակի (լուսանկարներ)

11:40 • 11.03.21

«ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալության հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի՝ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված «Կորսված դրախտ» լուսանկարների շարքը ներկայացվել է World Press Photo միջազգային հեղինակավոր մրցանակի։

Այս մասին հաղորդում է ria.ru-ն` կից հրապարակելով այն մարդկանց կյանքի դրվագները, որոնց կյանք էր անսպասելիորեն ներխուժել Ադրբեջանի հրահրած պատերազմը։

Հիշեցնենք, որ 2020-ի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։

Նոյեմբերի 10-ին Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարներ Վլադիմիր Պուտինը, Իլհամ Ալիևը և Նիկոլ Փաշինյանը ստորագրել են համատեղ հայտարարություն Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման մասին: Հայտարարության համաձայն ՝ մի շարք շրջաններ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ, կողմերը գերիներ են փոխանակում, շփման գծի երկայնքով և Ղարաբաղը Հայաստանին կապող Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում են ռուս խաղաղապահներ:

May be an image of 1 person, outdoors and text that says 'IIN сриа россия новости сегодня'May be an image of nature, grass and text that says 'риа россия новости сегодня'May be an image of childMay be an image of one or more people, people standing and outdoorsMay be an image of outdoors and text that says 'риа новости россия сегодня'May be an image of horse, outdoors and text that says 'сриа риа россия новости сегодня'May be an image of one or more people, cat, indoor and text that says 'риа россия новости сегодня'May be an image of 1 person, standing, fire, outdoors and text that says 'п риа россия новости сегодня'May be an image of one or more people and text that says 'риа россия новости'May be an image of fire, nature and text that says 'риа россия новостисегодня новости'

«Կորսված դրախտ»․«ՌԻԱ Նովոստի»-ի՝ Արցախյան երկրորդ պատերազմին նվիրված ֆոտոշարքը ներկայացվել է World Press Photo հեղինակավոր մրցանակի (լուսանկարներ)