Իտալիայում Գուչի ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում. գլխավոր դերերում հանդես են գալիս Լեդի Գագան և Ադամ Դրայվերը (լուսանկարներ)

13:43 • 11.03.21

Նախօրեին ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Լեդի Գագային և հոլիվուդյան դերասան Ադամ Դրայվերին նկատել են Իտալիայում՝ «Գուչիի տունը» ֆիլմի նկարահանումների հրապարակում, հաղորդում է Page Six-ը։

Լուսանկարներում 34-ամյա Գագան իր շեկ վարսերը թաքցրելլ է շագանակագույն կեղծամի տակ, որպեսզի կերտի տխրահռչակ «սև այրի» Պատրիցիա Ռեջիանիի կերպարը, որը 1995 թվականին կազմակերպել էր իր նախկին ամուսնու՝ նորաձևության մագնատ Մաուրիցիո Գուչիի սպանությունը։

Լուսանկարներում Դրայվերը, որը մարմնավորում է Գուչիին, նկարահանման հրապարակում զրուցում է Գագայի և ֆիլմի ռեժիսոր Ռիդլի Սքոթի հետ։

Ֆիլմը սցենարը հիմնված է Սառա Գեյ Ֆորդենի «Գուչիի տունը. սպանության, խելագարության, հմայքի և ագահության սենսացիոն պատմությունը» գրքի վրա և կթողարկվի նոյեմբերին:

Ֆիլմում կնկարահանվեն նաև Ալ Պաչինոն, Ջերեմի Այրոնսը և Ջարեդ Լետոն։

Lady Gaga and Adam Driver on the set of Ridley Scott's 'House Of Gucci'Lady Gaga and Adam Driver on the set of Ridley Scott's 'House Of Gucci'Lady Gaga And Adam Driver Spotted Filming 'The Gucci House' In MilanLady Gaga and Adam Driver spotted filming 'House of Gucci'

Իտալիայում Գուչի ընտանիքի մասին ֆիլմ է նկարահանվում. գլխավոր դերերում հանդես են գալիս Լեդի Գագան և Ադամ Դրայվերը (լուսանկարներ)