Hyundai-ն ցուցադրել է «տիեզերանավի նմանվող» նորագույն մինիվենի առաջին լուսանկարները
Հարավկորեական Hyundai ընկերությունը հրապարակել է Staria մինիվենի շարքի նորագույն մոդելի առաջին լուսանկարները, որոնցում ցուցադրել է նորագույն մեքենայի դիզայնն ու ինտերիերը:
Ինչպես հայտնում է Motor.ru-ն, լուսանկարներում ընկերությունը ցուցադրել է ֆուրգոնի առաջատար Premium տարբերակը, որը հասանելի կլինի մի քանի երկրների շուկաներում:
Մինիվենների նոր շարքում հարավկորեական մեքենաշինական հսկան մարմնավորել է ապագայի մեքենաների և նորարար լուծումների իր տեսլականը: Staria-ն համալրվել է արտաքինի ֆոտուրիստական դիզայնով, որն առաջին հերթին տիեզերանավ է հիշեցնում:
Մեքենայի դիմային հատվածում ինժեներները ցերեկային լույսերի նեղ լուսադիոդային գիծ են տեղադրել, ոը համադրվում է գլխավոր լուսարձակների բլոկի հետ, որոնք տեղակայված են ուղղանկյուն ռադիատորի վանդակաճաղերի կողքերից: Մեքենայի ինտերիերը նույնպես առանձնանում է նորարարությամբ, իսկ սրահը պատրաստվել է բարձրորակ նյութերով:
Ընկերությունը նորույթի մասին այլ մասնրամասներ չի հայտնում, սակայն խոստանում է բացահայտումներ անել առաջիկա շաբաթների ընթացքում:














