Կատալոնացուն արգելել են թարգմանել ամերիկացի բանաստեղծուհու պոեմը` պատճառաբանելով, որ ինքը սևամորթ չէ
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի երդմնակալության արարողության ժամանակ ամերիկացի բանաստեղծուհի Ամանդա Գորմանի հնչած ստեղծագործությունը կատալոներեն թարգմանելու համար դիմած տղամարդը տեղեկացվել է, որ ինքը չի համապատասխանում թարգմանության համար անհրաժեշտ «չափորոշիչներին», գրում է The Guardian-ը:
Նշվում է՝ Եվրոպայում արդեն երկրորդ անգամն է հոլանդացի գրող Մարիեկե Լուկաս Ռինեվելդից հետո, ինչ թեկնածուներին արգելվել է թարգմանել Գորմանի պոեմը՝ այն քննադատությունների ֆոնին, ըստ որոնց՝ թարգմանությունը պետք է կատարի սևամորթ:
«Ինձ ասել են, որ ես հարմար թեկնածու չեմ այդ թարգմանության համար»,- հայտարարել է կատալոնացի թարգմանիչ Վիկտոր Օբիոլսը և հավելել, որ «ոչ ոք չէր կասկածում իր կարողությունների վրա, բայց նախագահի վարչակազմը փնտրել է այլ չափորոշիչներով անձնավորության` նկատի ունենալով, որ թարգմանիչը պետք է լինի երիտասարդ ակտիվիստ կին, և գերադասելի է նաև` սևամորթ»:
Հիշեցնենք՝ հունվարի 20-ին Բայդենի երդմնակալության արարողությանը 23-ամյա աֆրոամերիկացի Գորմանը արժանացել էր շնորհակալագրերի՝ կարդալով իր «Բլուրը, որը մենք բարձրանում ենք» պոեմը: Կինը ոգեշնչվել և գրել էր այս պոեմը Կապիտոլիումի շենքի վրա գրոհի ֆոնին: Ստեղծագործության մեջ հեղինակը նշել էր՝ ժողովրդավարությունը «չի կարող հավերժ ոչնչացվել»:










