NASA-ի հրապարակած նոր լուսանկարը ցույց է տալիս Մարսի վրա գտնվող ավազաթմբերը (լուսանկարներ)
Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության (ՆԱՍԱ) Mars Reconnaissance Orbiter (MRO) մարսյան ուղեծրային ապարատի High Resolution Imaging Science Experiment (HiRISE) գիտական գործիքի միջոցով ստացված նոր լուսանկարում երևում են Կարմիր մոլորակի հյուսիսային լայնություններում գտնվող ավազաթմբերը։ Լուսանկարը տեղադրվել է ԱՄՆ տիեզերական գործակալության կայքում։
«Ավազաթմբերի մակերեսը հիմնականում բնութագրվում է մի շարք բազմանկյուն նախշերով. դա կարող է սեզոնային գործընթացների հետևանք լինել»,- ասված է հրապարակման մեջ։
Digital Trends-ի տվյալներով՝ Mars Reconnaissance Orbiter-ն անցյալ ամիս լուսանկարն արել է 315 կմ բարձրությունից:
NASA-ի մարսյան ուղեծրային ապարատը Կարմիր մոլորակի ուղեծիր է ժամանել 2006 թվականին։












