«Ռոսկոսմոսի» ղեկավարն արձագանքել է Իլոն Մասկի՝ Մարսում ջերմամիջուկային լիցքեր տեղակայելու առաջարկին
Մոլորակների ձևափոխման (մոլորակի կլիմայական պայմանների փոփոխությունը Երկրի պայմաններին նման դարձնելու համար) կոչերը միայն քողարկում են տիեզերք միջուկային զենք դուրս բերելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին իր թելեգրամյան ալիքում գրել է «Ռոսկոսմոսի» ղեկավար Դմիտրի Ռոգոզինը:
«Նա, ով Մարսի կամ այլ մոլորակների «ձևափոխման» կոչ է անում, հիանալի հասկանում է, որ դա միայն պատրվակ է միջուկային զենքը տիեզերք դուրս բերելու համար, որը, եթե պետք գա, ապա միայն մեր Երկիրը «ձևափոխելու» համար, այն էլ ընդմիշտ»,- կարծիք է հայտնել Ռոգոզինը:
Ինչպես աղբյուրը նշում է, վերջին մի քանի տարիների ընթացքում ամերիկյան SpaceX ընկերության ղեկավար Իլոն Մասկը բազմիցս նշել է, որ Մարսի մթնոլորտի և պայմանների փոփոխության ամենաարագ և լավագույն եղանակը մոլորակի որոշակի հատվածներում ջերմամիջուկային լիցքերի տեղակայումն է:










