Երկիրն «ապահով» կլինի առաջիկա 100 տարում. ՆԱՍԱ-ն նոր հաշվարկներ է արել՝ կապված մեր մոլորակին սպառնացող վտանգավոր աստղակերպի հետ
ՆԱՍԱ-ն հայտնել է, որ Երկիրն «ապահով» է լինելու առաջիկա 100 տարվա ընթացքում, քանի որ վտանգավոր համարվող աստղակերպը մեր մոլորակին չի մոտենա այդ ընթացքում:
Ինչպես ներկայացնում է BBC News-ը, «Ապոֆիս» անվանումն ստացած աստղակերպն ամենամեծ սպառնալիքն էր համարվում Երկրի համար 2004 թվականին հայտնաբերվելուց հետո: Մանագետները կանխատեսում էին, որ այն Երկրին կարող է մոտնալ 2029 և 2036 թվականներին, այնուհետև այդ ժամկետները հերքվեցին:
Ըստ հետագա հաշվարկների ոչ մեծ վտանգ կար 2068 թվականին երկնային մարմնի մոտենալու հետ կապված: Սակայն այս պահին ՆԱՍԱ-ն, հիմնվելով նոր ուսումնասիրությունների վրա, հերքել է այդ վտանգի առկայությունը:
«2068 թվականին սպասվող վտանգն այլև հավանական չէ, և մեր հաշվարկները որևէ վտանգ ցույց չեն տալիս առնվազն առաջիկա 100 տարում»,- հայտնել է ՆԱՍԱ-ի՝ մերձերկրյա մարմինների ուսումնասիրությամբ զբաղվող գիտնական Դավիդ Ֆարնոկիան:
Քաոսի և մթության հին եգիպտական աստծո՝ Ապոֆիսի անունով կոչված աստղակերպի տրամագիծը գնահատվում է 340 մ:











