«Porsche»-ի ղեկավարը հայտնել է, թե երբ կներկայացվի «918 Spyder»մոդելին փոխարինող նոր հիպերմեքենան  

20:33 • 28.03.21

Գերմանական Porsche ընկերության ղեկավարը հայտարարել է, որ նոր հիպերքարը, որը կգա փոխարինելու Porsche 918 Spyder մոդելին, կներկայացվի 2025 թվականից ոչ շուտ, քանի որ տվյալ մեքենայի մշակումն առաջնահերթ չէ:

Ինչպես հաղորդում է Motor.ru-ն, ընկերության ողջ տարվա գործունեությոնը նվիրված ամենամյա համաժողովում մեքենաշինական հսկայի ղեկավար Օլիվեր Բլյումեն հայտարարել է, որ Porsche 918 Spyder սուպերհիբրիդի հաջորդ մոդելի ստեղծումը շարունակում է արդիական լինել, սակայն այն կհայտնվի 2025 թվականից ոչ շուտ, քանի որ ապրանքանիշն այսօրվա դրությամբ այլ առաջնահերթություններ ունի:

Հիշերքարի նոր սերնդի ներկայացուցչի ստեղծման ծրագրերի մասին վերջինս հայտարարել էր 2019 թվականին կայացած Ժնևյան ավտոսրահում: Այն ժամանակ վերջինս նշել էր, որ վերալիցքավորման մարտկոցների զարգացման տեխնոլոգիաները դեռևս չեն հասել այն մակարդակին, որը կբավարարեր Porsche-ին:

918 Spyder-ի հիբրիդային վերջին մոդելը թողարկվել է դեռևս 2015 թվականին, որի ողջ խմբաքանակը վաճառվել էր դեռևս մինչև թողարկումը:

«Porsche»-ի ղեկավարը հայտնել է, թե երբ կներկայացվի «918 Spyder»մոդելին փոխարինող նոր հիպերմեքենան