Luxury Launches-ը ներկայացրել է 10 ամենաարագընթաց էլեկտրական մեքենաները (լուսանկարներ)
Վերջին մեկ տասնամյակի ընթացքում էլեկտրական մեքենաները վերածվել են ոչ միայն շքեղ, այլև արագընթաց տրանսպորտային միջոցների, որոնք նաև բավականին լավ կատարողական ցուցանիշներ են դրսևորում:
Ինչպես ներկայացնում է luxurylaunches.com-ը, ժամանակակից էլեկտրամեքենաներից շատերն ունակ են բավականաչափ մեծ արագություն զարգացնել` մրցելով գերարագընթաց մոդելների հետ: Այս մասին գրելով` պարբերականը ներկայացրել է 10 ամենաարագ էլեկտրամեքենաները, որոնցից 8-ը ներկա պահին վաճառքում է գտնվում, 2-ը շուկայում կհայտնվի 2021 թվականի վերջին:
1. Rimac C_Two մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 1,88 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 415 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 463 կմ:
2. Pininfarina Battista մակնիշի էլեկտրամեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2 վայրկյանում, առավելագույն արագությունը 350 կմ/ժամ է, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 498 կմ:
3. Tesla Model S Plaid Plus մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 321 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 836 կմ:
4. Lotus Evija մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 321 կմ/ժամ:
5. Porsche Taycan Turbo S մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2,4 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 260 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 308 կմ:
6. Tesla Model X Plaid-ը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 2,5 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 260 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 547 կմ:
7. Tesla Model 3 Performance մեքենան 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3,1 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 260 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 315 կմ:
8. Audi RS E-tron GT մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 3,1 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 250 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 373 կմ:
9. Polestar 2 մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,1 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 201 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 374 կմ:
10. Jaguar I-Pace մոդելը 100 կմ/ժամ արագությունը զարգացնում է 4,3 վայրկայնում: Առավելագույն արագությունը կազմում է 200 կմ/ժամ, իսկ առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 376 կմ:










