Չեխիայում կորոնավիրուսային վարակի նոր շտամ է հայտնաբերվել

11:14 • 29.03.21

Չեխիայում հայտնաբերվել է կորոնավիրուսային վարակի նոր մուտացիա, հայտնում է «Իզվեստիա» օրաթերթը՝ հղում տալով Չեխական հեռուստատեսությանը:

Կորոնավիրուսի նոր շտամը հայտնաբերվել է Բռնո քաղաքի Elisabeth Pharmacon լաբորատորիայում։ Բժիշկները նշել են, որ այն ավելի վտանգավոր չէ, քան բրիտանական և հարավաֆրիկյան շտամները։ Լաբորատորիայի տնօրեն Օմար Շերին տեղեկացրել է, որ առկա պատվաստանյութերն արդյունավետ են այս մուտացիայի դեմ, սակայն հետազոտությունները դեռևս շարունակվում են։

Հիշեցնենք, որ կորոնավիրուսային համավարակի մասին հայտարարվել է 2020 թվականի սկզբին և մինչ այժմ հայտնաբերվել դրա մի քանի մուտացիա, ինչպես օրինակ բրիտանական, հարավաֆրիկյան և այլն։

Չեխիայում կորոնավիրուսային վարակի նոր շտամ է հայտնաբերվել