Կանադան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը 55 տարեկանից ցածր անձանց համար

10:08 • 30.03.21

Կանադան դադարեցնում է կորոնավիրուսի դեմ AstraZeneca պատվաստանյութի կիրառումը 55 տարեկանից ցածր անձանց համար, հայտնում է Al Jazeera-ն և հավելում, որ այս մասին հայտնել է հանրային առողջության ծառայության ղեկավարը, այն բանից հետո, երբ խորհրդատվական հանձնաժողով «էական կասկածներ» է հայտնել պատվաստանյութի կիրառումից արյան մեջ մակարդված գնդիկների առաջացման վերաբերյալ։

Իմունիզացիայի ազգային խորհրդատվական կոմիտեն ավելի վաղ խորհուրդ էր տվել դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը 55-ից ցածր տարիքային խմբերի կանադացիների համար։

«Մենք վճռական վերաբերմունք ունենք Կանադայում այս պահին 55 տարեկանից ցածր տարիքային խմբերի համար AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը դադարեցնելու վերաբերյալ մեր միասնական դիրքորոշման նկատմամբ», - լրագրողներին ասել է Կանադայի հասարակական առողջապահության գլխավոր վարչության պետի տեղակալ Հոուարդ Նջուն և հավելել, որ որոշումը հիմնված է նոր տվյալների վրա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, ավելի վաղ մի քանի երկրներ նույնպես դադարեցրել էին պատվաստանյութի օգտագործումը։

Կանադան դադարեցնում է AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը 55 տարեկանից ցածր անձանց համար