Mercedes-ի նոր էլեկտրական սեդանն ունենալու է հսկայական` 56 դյույմանոց անկյունագծով հիպերէկրան (լուսանկար)
Մի քանի շաբաթից տեղի կունենա Mercedes-Benz EQS էլեկտրական սեդանի պրեմիերան, բայց գերմանական ավտոարտադրողն արդեն ներկայացրել է շքեղ մոդելի առաջին լուսանկարները: Այս մասին գրում է luxurylaunches.com կայքը:
Դրա կարևորագույն կետերից մեկը MBUX Hyperscreen զանգվածային էկրանն է, որն ընդգրկում է կառավարման վահանակի ամբողջ լայնությունը: Այս տարվա սկզբին Mercedes-ը թողարկել է Hyperscreen-ի վահանակի մի քանի նախնական պատկեր, բայց այժմ մենք առաջին անգամ ենք պատշաճ կերպով տեսնում այն:
56 դյույմ լայնությամբ հսկա էկրանն այնքան տպավորիչ է, որ ստվերում է թողնում այն ամենը, ինչ ներկայում առկա է էլեկտրական մեքենաների շուկայում, ներառյալ նոր Tesla Model S-ի և Model X-ի 17-դյույմանոց ուղղանկյուն էկրանը: Hyperscreen-ը հասանելի կլինի միայն EQS թոփ տարբերակների վրա: Այն գնորդները, որոնց դուր չի գա հսկա էկրանը, կարող են ընտրել ավելի ավանդական մոդելի տեղադրում, որը շատ նման է այն էկրանին, որը կա նոր S դասի մեքենաներում:













