«Կարնիվակ-Կով». Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կենդանիների համար նախատեսված հակակորոնավիրուսային պատվաստանյութ

09:36 • 31.03.21

Ռուսաստանի Դաշնությունն աշխարհում առաջինը գրանցել է կենդանիների համար նախատեսված  հակակորոնավիրուսային «Կարնիվակ-Կով» պատվաստանյութը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի տեղակալ Կոնստանտին Սավենկովի խոսքերին հղումով: 

Դեղամիջոցը մշակել է«Կենդանիների առողջության դաշնային կենտրոն» պետական բյուջետային ինստիտուտը: Սավենկովի խոսքով` սա կենդանիների համար նախատեսված COVID-19-ի դեմ առաջին և ներկայում միակ պատվաստանյութն է:

«Անցյալ տարվա հոկտեմբերին մեկնարկած «Կառնիվակ-Կով»-ի կլինիկական փորձարկումներին ներգրավվել են շներ, կատուներ, արկտիկական աղվեսներ, ջրաքիսներ և այլ կենդանիներ: Ուսումնասիրությունների արդյունքները թույլ են տալիս եզրակացնել, որ պատվաստանյութը անվնաս է և բարձր արդյունավետություն ունի»,- ասել է գերատեսչության ղեկավարի տեղակալը: 

Այժմ «Ռոսսելխոզնադզոր»-ի գիտնականները շարունակում են ուսումնասիրել, թե որքան ժամանակ անց է առաջանում իմունիտետը կենդանիների մոտ դեղամիջոցն օգտագործելուց հետո: 

 

 

«Կարնիվակ-Կով». Ռուսաստանն աշխարհում առաջինն է գրանցել կենդանիների համար նախատեսված հակակորոնավիրուսային պատվաստանյութ