SpaceX-ը հրապարակել է առաջին տիեզերական զբոսաշրջիկների անունները, որոնք կմասնակցեն ընկերության կոմերցիոն թռիչքին դեպի ուղեծիր
SpaceX ամերիկյան ընկերությունն ամբողջովին ավարտել է առաջին կոմերցիոն տիեզերական թռիչքային անձնակազմի հավաքագրումը: Բոլոր չորս զբոսաշրջիկների անունները հրապարակվել են Inspiration4 («Ոգեշնչում4»,- թարգմ.) կոչվող կայքում:
Այսպիսով, մինչ տարեվերջ գործարար Ջարեդ Այզակմանը (հրամանատար), հետազոտող Նիաս Պրոկտոր (օդաչու), բուժքույր Հեյլի Արսենոքսը (թռիչքային անձնակազմի բժիշկ) և ռազմաօդային ուժերի վետերան և Lockheed Martin պաշտպանական կորպորացիայի աշխատակից Քրիստոֆեր Սեմբրոսկի (թռիչքային ինժեներ) կուղևորվեն ուղեծիր:
Նշվում է, որ առաքելությունը կիրականացվի այս տարվա սեպտեմբերի 15-ից ոչ շուտ: Մինչ այդ անձնակազմի բոլոր անդամները Falcon 9 հրթիռակրի և Dragon տիեզերանավի վրա SpaceX-ի տիեզերագնացների համար նախատեսված դասընթացներ կանցնեն:
«Անձնակազմի անդամների ուսուցման ընթացքում հատուկ ուշադրություն կդարձվի ուղեծրային մեխանիկային, որը գործում է միկրո ծանրության, զրոյական ծանրության և այլ պայմաններում: Անձնակազմը կստանա արտակարգ իրավիճակների պատրաստության դասընթացներ, կանկացվեն նաև դեպի տիեզերանավ մուտքի և ելքի համար նախատեսված վարժություններ: Բացի այդ, կիրականացվեն առաքելության մասնակի և ամբողջական սիմուլյացիաներ»,- ասվում է առաքելության կայքում:










