ԱՄՆ-ում խմբային աշխատանքների համար նախատեսված «Microsoft Teams» հարթակի աշխատանքում խափանումներ են նկատվել

06:25 • 02.04.21

ԱՄՆ-ում «Microsoft 365» ծրագրի տարբեր գործառույթների խափանումներ են տեղի ունեցել, հաղորդում է ТАСС-ը՝ հղում անելով Downdetector-ին:

Մասնավորապես, խնդիրներ են առաջացել խմբային աշխատանքների համար նախատեսված «Microsoft Teams» հարթակի աշխատանքում:

Օգտատերերի մեծ մասի՝ 76%-ի մոտ դժվարություններ են առաջացել ծրագրին միանալու դեպքում, 20%-ը չի կարողացել մուտք գործել իրենց օգտահաշիվները, ևս 3%-ի դեպքում խնդիրներ են առաջացել կայք մուտք գործելու ժամանակ:

 

Առավել մեծ թվով դժգոհություններ են ստացվել ԱՄՆ-ի արևմտյան և արևելյան շրջանների բնակիչներից:

 

ԱՄՆ-ում խմբային աշխատանքների համար նախատեսված «Microsoft Teams» հարթակի աշխատանքում խափանումներ են նկատվել