Կորոնավիրուսի դեմ առաջին թուրքական պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև ամռան ավարտը

11:25 • 02.04.21

Թուրքիան նախատեսում է մինչև ամառվա ավարտը ստեղծել սեփական արտադրության առաջին հակակորոնավիրուսային պատվաստանյութը: Այս մասին հայտարարել է Թուրքիայի առողջապահության նախարար Ֆահրեթթին Քոջան, գրում է «Անադոլու» գործակալությունը:

Գերատեսչության ղեկավարն այս մասին հայտարարել է՝ ելույթ ունենալով Առողջապահության համաշխարհային կազմակերպության լրատվամիջոցների համար տեսակոնֆերանսի ռեժիմով տեղի ունեցած ճեպազրույցում:

«Հավատում եմ, որ մեր առաջին պատվաստանյութը հաջողությամբ պատրաստ կլինի մինչև օգոստոս-սեպտեմբեր, մինչև ամռան վերջ: Թուրքիայում պատվաստանյութերի մշակման ուղղությամբ աշխատանքները շարունակվում են արագ տեմպերով: Մենք վստահ ենք, որ կարճ ժամանակում կարտադրենք մեր սեփական պատվաստանյութը»,-ասել է Քոջան:

Քոջան նշել է, որ այս պահին 18 թուրքական թեկնածու-պատվաստանյութ ընդգրկված է ԱՀԿ-ի կողմից գրանցված թեկնածու-պտվաստանյութերի ցուցակում:

Կորոնավիրուսի դեմ առաջին թուրքական պատվաստանյութը պատրաստ կլինի մինչև ամռան ավարտը