Մեծ Բրիտանիայում թրոմբոզի առաջացման վտանգի պատճառով խորհուրդ են տվել դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի կիրառումը 50-ից ցածր տարիքի անձանց համար
Մեծ Բրիտանիայի կառավարության` գիտական հարցերով խորհրդականները խորհուրդ են տվել դադարեցնել AstraZeneca-ի պատվաստանյութի ներարկումը 50-ից ցածր տարիքի անձանց` պայմանավորված թրոմբ առաջացնելու վտանգով:
Ինչպես հայտնում է Daily Mail-ը, պատվատանյութի կիրառումը խորհուրդ է տրվում դադարեցնել, քանի դեռ չի ավարտվել դեղամիջոցների վերահսկիչ մարմնի կողմից անցկացվող հետաքննությունը:
«Հարցն առնչվում է հանրային վստահությանը և անվտանգությանը: Մենք չեն ցանկանում թաքցնել որևէ բան, որը հասարակությունը պետք է իմանա»,- ասել է պատվաստումների հարցով հանձնաժողովի անդամ Մեգի Վիերմաութը:
Հիշեցնենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայում դադարեցվել էին անգլո-շվեդական ընկերության և Oxford-ի համալսարանի համատեղ մշակած պատվաստանյութի փորձարկումը երեխաների վրա:
Մեծ Բրիտանիայում կորոնավիրուսով վարակվածների թիվը համավարակի ողջ ընթացքում կազմել է ավելի քան 4,36 մլն, իսկ մահացածներինը` ավելի քան 126 հազար:










