Ղրղզստանի բնակիչներն առեղծվածային բռնկում են նկատել երկնքում

16:07 • 07.04.21

Ղրղզստանի բնակիչները երկնքում վառ բռնկում են նկատել, հնարավոր Է՝ երկնաքարի ընկնելուց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են իրադարձության ականատեսները:

Նրանց խոսքով՝ նախօրյակին ժամը մոտավորապես 23:00-ին (Երևանի ժամանակով 21:00-ին) մայրաքաղաքից դեպի արևմուտք` երկնքում երևացել Է իջնող այրվող օբյեկտ՝ ամբողջ երկնակամարը լուսավորելով պայծառ բռնկումով:

Ընդ որում՝ ոչ մի ձայն չի լսվել: Օբյեկտի անկումը դիտել են Բիշքեկի և հանրապետության Չույսկի մարզի բնակիչները: Ստույգ տեղեկատվություն, թե արդյոք դա երկնաքար, գիսաստղ կամ ինչ-որ արբանյակի մաս Է եղել, առայժմ չկա:

«Մենք ճշտում ենք այն տեղեկատվությունը, թե ինչ Է դա եղել: Ըստ նախնական տվյալների, Ղրղզստանի տարածքում ոչ մի ավերածություն չկա»,-հայտնել են երկրի արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունում:

Ղրղզստանի բնակիչներն առեղծվածային բռնկում են նկատել երկնքում