Բնությունը բնական հակադեպրեսանտ է․ գիտնականներն ուսումնասիրել են մարդու հոգեկան առողջության և բնության միջև կապը

15:47 • 07.04.21

Գիտնականները, որոնք վերջին տարիներին սկսել են ավելի շատ ուսումնասիրել մարդու հոգեկան առողջության և բնության միջև կապը, հաստատում են՝ բնությունը մեզ կարող է ավելի երջանիկ և առողջ դարձնել, արմատապես փոխել մեր զգացողություններն ու մտքերը:

Proceedings of the National Academy of Sciences ամսագրում տպագրված բացառիկ հետազոտության մեջ գիտնականները պնդում են՝ տնից հաճախակի դուրս չգալը խորացնում է ընկճախտը։

Հետազոտության ընթացքում, մասնավորապես, ուսումնասիրվել են  բնության ձայները, օրինակ՝ թռչունների ծլվլոցը կամ գետի խշշոցը լսելիս մեր օրգանիզմում տեղի ունեցող փոփոխությունները։

Վերլուծելով բոլոր տվյալները՝ գիտնականները պնդում են՝ հաճախ բնության գրկում գտնվելը բարելավում է ինչպես հոգեկան, այնպես էլ ֆիզիկական առողջությունը։ Բնության հնչյունները լսելը կարող է նվազեցնել արյան բարձր ճնշումը, նվազեցնել մարմնում առկա կորտիզոլի մակարդակը, բարելավել հոգեկան առողջությունը։

 

 

Բնությունը բնական հակադեպրեսանտ է․ գիտնականներն ուսումնասիրել են մարդու հոգեկան առողջության և բնության միջև կապը