«Հակամարմիններն ամբողջովին չեն ձևավորվել». ռուսական «Էպիվակկորոնա»-ով պատվաստումից հետո COVID-19-ով վարակման դեպքեր են գրանցվել

11:27 • 08.04.21

Ռուսական «Էպիկվակկորանա» հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստումից հետո արձանագրվել են կորոնավիրուսով հիվանդացության դեպքեր: Այնուամենայնիվ, վարակումների մեծ մասը տեղի է ունեցել նախքան հակամարմինների լիարժեք ձևավորումը, գրում է ՏԱՍՍ-ը:

«Պատվաստումից հետո եղել են և կան հիվանդության դեպքեր, ինչպես և նոր տեսակի կորոնավիրուսի դեմ ցանկացած այլ պատվաստանյութերի պարագայում: Դեպքերի ճնշող մեծամասնության դեպքում վարակումը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ պատվաստվածների օրգանիզմները դեռ չեն հասցրել լիարժեք իմունային պատասխան ստեղծել, այսինքն՝ առաջին պատվաստումից հետո 42 օր չէր անցել, որի հետևանքով 150 մարդուց 20-ը դարձյալ վարակվել է»,- ասել է նա:

Նա մանրամասնել է նաև, որ 60 տարեկանից բարձր կամավորների վրա կլինիկական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ վիրուսին բնորոշ հակամարմիններն արտադրվել են առաջին պատվաստումից հետո 42-րդ օրը: Դրանք ցույց են տվել շուրջ 94-տոկոսանոց արդյունավետություն:

Հիշեցնենք՝ «Էպիկվակկորոնա»-ն կորոնավիրուսի դեմ ռուսական երկրորդ պատվաստանյութն է, որը գրայցվել է դաշնությունում 2020 թվականի հոկտեմբերին:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Ռուսաստանի առողջապահության նախարարությունն օգոստոսին գրանցել էր կորոնավիրուսի դեմ աշխարհում առաջին պատվաստանյութը, որը մշակվել Է Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրԷաբանության ազգային հետազոտական կենտրոնում (ՀՄԱՀԿ)՝ Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի հետ համատեղ: Այն ստեղծվել Է մարդու ադենովիրուսային վեկտորների բազայի վրա և ստացել Է «Սպուտնիկ V» անվանումը: Այն լուծույթ Է՝ միջմկանային ներարկման համար:

«Հակամարմիններն ամբողջովին չեն ձևավորվել». ռուսական «Էպիվակկորոնա»-ով պատվաստումից հետո COVID-19-ով վարակման դեպքեր են գրանցվել