Հայդի Քլումի 16-ամյա դուստրը հայտնվել է Glamour ամսագրի շապիկին (լուսանկարներ)
Սուպերմոդել Հայդի Քլումի դուստրը՝ Լենին, հայտնվել է Glamour ամսագրի գերմանական տարբերակի շապիկին, հաղորդում է Fox News-ը։
16-ամյա աղջիկը լուսանկարվել է մի քանի կերպարներով․ ֆոտոշարքի հեղինակն աստղային լուսանկարիչ Քրիստիան Շուլերն է։
Նշվում է, որ Հայդի Քլումը նույնպես ներկա է եղել ֆոտոսեսիային, հետևել է գործընթացին և դստերը խորհուրդներ է տվել։
«Այնքան հպարտ եմ Լենիով։ Շապիկը նվիրված է գերմանական Glamour-ի 20- ամյակին»,- սոցցանցերում հայտնել է մոդելը։















