Մասկի Neuralink ընկերությունը ցույց է տվել` ինչպես է կապիկն ուղեղում տեղադրված չիպի շնորհիվ կարողանում տեսախաղեր խաղալ (տեսանյութ)

13:29 • 09.04.21

Միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող Neuralink ընկերությունը ցույց է տվել Փեյջեր անունով 9-ամյա մակակա կապկի մասնակցությամբ տեսանյութը. կենդանին ուղեղում տեղադրված չիպի շնորհիվ կարողանում է տեսախաղեր խաղալ: Այս մասին պատմող տեսանյութը տեղադրվել է ստարտափի բլոգում:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է կապիկը կոնսոլն օգտագործում խաղի համար, որտեղ իրեն անհրաժեշտ է շարժել այն: Դրանից հետո կապիկի կոնսոլն անջատվել է և միացվել MindPong (պինգ-պոնգի սիմուլյատոր) խաղին, որում նա մտքի միջոցով վերահսկել է խաղի գործողությունները ՝ գլխում տեղադրված նեյրոնային թելերի միջոցով:

Փետրվարին Մասկը պարզաբանել է, որ Neuralink-ին հաջողվել է կապկի գանգի մեջ իմպլանտ տեղադրել, որը թույլ է տալիս նրան տեսախաղեր խաղալ:

 

Մասկի Neuralink ընկերությունը ցույց է տվել` ինչպես է կապիկն ուղեղում տեղադրված չիպի շնորհիվ կարողանում տեսախաղեր խաղալ (տեսանյութ)