Ցավ, գլխապտույտ, դող. Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը ստացածների 82%-ի մոտ ներարկման տեղում ռեակցիա է առաջացել

16:41 • 09.04.21

Հայազգի ձեռնարկատեր Նուբար Աֆեյանին պատկանող Moderna ընկերության մշակած հակակորոնավիրուսային դեղամիջոցով պատվաստված անձանց 82 տոկոսը հայտնել է ներարկման տեղում առաջացած ռեակցիայի մասին:

Այս մասին նշված է ԱՄՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի պաշտոնական կայքում:

Ըստ այդմ՝ ներարկումը ստանալուց հետո պատվաստվածների մոտ նկատվել են կողմնակի ազդեցություններ, մասնավորապես` ցավ, գլխապտույտ, ջերմության բարձրացում, հոգնածություն, դող, գլխացավ, մկանային ցավ և սրտխառնոց: 

Նշվում է՝ պատվաստված անձանց 74,7%-ը պատկանել է 18-64 տարիքային խմբին, իսկ 25,3%-ը՝ 65 և բարձր:

 

Ցավ, գլխապտույտ, դող. Նուբար Աֆեյանի Moderna ընկերության պատվաստանյութը ստացածների 82%-ի մոտ ներարկման տեղում ռեակցիա է առաջացել