Բժիշկներն աշխարհում առաջին անգամ ողջ դոնորից թոքի փոխպատվաստում են իրականացրել. ճապոնուհու կյանքը հաջողվել է փրկել ամուսնու ու որդու թոքային հյուսվածքների շնորհիվ (լուսանկար)

17:27 • 09.04.21

Ճապոնիայում բժիշկներն աշխարհում առաջին անգամ կատարել են ողջ դոնորից թոքի փոխպատվաստում Covid-19-ի հետևանքով թոքերի ծանր վնասվածք ունեցող հիվանդին: Այս մասին գրում է Daily Mail պարբերականը:

Ճապոնացի կնոջ կյանքը փրկվել է գրեթե 11 ժամ տևած վիրահատության շնորհիվ, որը կատարվել է 30 հոգանոց բժշկական խմբի կողմից այն բանից հետո, երբ ամուսինն ու որդին տրամադրել են իրենց թոքերի մասերը:

Փոխպատվաստում ստացած կինը արդեն վերականգնվում է:

Բժիշկները փոխպատվաստել են նրա ամուսնու և որդու առողջ թոքերի հյուսվածքներ`հիվանդի  թոքերի վնասված մասերը փոխարինելու համար: Կենդանի դոնորից փոխպատվաստման դեպքում պահանջվում է 2 դոնոր:

Ճապոնիայում մահացած դոնորներից փոխպատվաստումները դեռ հազվադեպ են, և ողջ դոնորները հիվանդների համար համարվում են ավելի իրատեսական տարբերակ:

Pictured: Japanese doctors perform a lung transplant on a Covid-19 patient. The recipient, identified only as a woman from Japan's western region of Kansai, is recovering, Kyoto University Hospital said, along with her donor family members

Բժիշկներն աշխարհում առաջին անգամ ողջ դոնորից թոքի փոխպատվաստում են իրականացրել. ճապոնուհու կյանքը հաջողվել է փրկել ամուսնու ու որդու թոքային հյուսվածքների շնորհիվ (լուսանկար)