ԱՄԷ վարչապետը հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը

15:56 • 10.04.21

Արաբական Միացյալ Էմիրությունները հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը: ԱՄԷ-ի վարչապետ Մուհամեդ բեն Րաշիդ Ալ Մակտումը «Թվիթեր»-ի իր էջում գրել է, որ խոսքը  Նուրա Ալ-Մատրուշի մասին է:

Ինչպես հայտնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, վարչապետն ընդգծել է, որ նոր տիեզերագնացներին ընտրել են 4 հազար թեկնածուից: 

Նրանց դասընթացները կսկսվեն ՆԱՍԱ-ի ծրագրով:

ԱՄԷ վարչապետը հայտնել է առաջին արաբ կին տիեզերագնացի անունը