Հնդկաստանում սիամական երկվորյակ է ծնվել (լուսանկար)
Հնդկաստանի Օդիշա նահանգի Կանի գյուղի բնակչուհին լույս աշխարհ է բերել երկու գլուխ և երեք ձեռք ունեցող երեխա: Այս մասին տեղեկացնում է Odisha TV հեռուստաալիքը:
«Նորածինը սնվում է երկու բերանով և շնչում երկու քթով: Իրականում նրանք սիամական երկվորյակ քույրեր են, որոնք ունեն մեկ մարմին ՝ երեք ձեռք և երկու ոտք»,- ասել է մանկաբույժ Դեբաշիս Սահուն:
Նորածինը ծնվել է կեսարյան հատմամբ: Նա տեղափոխվել է Կատտակ քաղաքի Սարդար Վալաբհայի Պատելի անվան մանկաբուժության ինստիտուտ ՝ մասնագիտացված բուժման նպատակով:











