Ավստրալիայում թրոմբոզի 2-րդ դեպքն Է հայտնաբերվել AstraZeneca-ով պատվաստումից հետո

12:29 • 13.04.21

Ավստրալիայում թրոմբոզի երկրորդ դեպքն են գրանցել կորոնավիրուսի դեմ AstraZeneca ընկերության պատրաստուկով պատվաստվելուց հետո: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է ABC հեռուստաալիքը: Թրոմբների առաջացումը հայտնաբերել են 40-ից բարձր տարիքի կնոջ մոտ, նա գտնվում է հիվանդանոցում՝ կայուն վիճակում:

Փորձագետները պարզել են, որ Ավստրալիայում գրանցված դեպքը նման է Եվրոպայում և Մեծ Բրիտանիայում AstraZeneca պատվաստելուց հետո թրոմբոզի առաջացման դեպքերին: Բժիշկներն ընդունում են, որ թրոմբների առաջացումը, հավանաբար, կարող է կապված լինել կորոնավիրուսի դեմ պատվաստման հետ, բայց շարունակում են համառորեն պնդել, որ թրոմբոզի ռիսկը բավականին ցածր է: Ավելի վաղ ավստրալական կարգավորիչը երկրի մինչև 50 տարեկան բնակիչներին հանձնարարել էր կորոնավիրուսի դեմ պատվաստվել Pfizer-ի մշակած պատրաստուկով, այլ ոչ թե AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութով:

Ավստրալիայի կառավարությունը որոշում է ընդունել՝ երկրի քաղաքացիներին հանձնարարել պատվաստվել Pfizer-ի պատրաստուկով AstraZeneca պատվաստանյութ ստացած անձանց մոտ թրոմբների առաջացման ռիսկերի ֆոնին: Ավստրալիայում թրոմբների առաջացման առաջին դեպքը AstraZeneca պատվաստանյութ ստանալուց հետո գրանցվել է ապրիլի սկզբին: Տուժածը 44-ամյա տղամարդ էր՝ Մելբուռն քաղաքից:

Ավստրալիայում թրոմբոզի 2-րդ դեպքն Է հայտնաբերվել AstraZeneca-ով պատվաստումից հետո