«Թուրքիային հաջողվել է դառնալ «երկինք-երկինք» դասի հրթիռ ունեցող սակավ երկրներից մեկը». Էրդողան (տեսանյութ)

14:03 • 14.04.21

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Թուրքիային հաջողվել է դառնալ «երկինք-երկինք» դասի հրթիռ ունեցող սակավ երկրներից մեկը։

«Երկինք-երկինք» դասի BOZDOĞAN հրթիռն առաջին իսկ հարձակման  արդյունքում հարվածել է նշանակետին։

Թուրքիայի ղեկավարը նշել է, որ հրթիռը մշակվել է երիտասարդ տեխնիկների և ինժեներների կողմից՝ GÖKTUĞ նախագծի շրջանակներում:

«Թուրքիային հաջողվել է դառնալ «երկինք-երկինք» դասի հրթիռ ունեցող սակավ երկրներից մեկը». Էրդողան (տեսանյութ)