Չինաստանում ստեղծել են «խելացի» պատուհան, որը արգելափակում է ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների ներհոսքը սենյակ (լուսանկար)
Չինաստանում գիտնականները ստեղծել են ինքնուրույն աշխատող խելացի պատուհան, որը կարող է մի քանի օր շարունակ աընդմեջ աշխատել առանց լիցքավորման:
Այս մասին գրում է Nano Energy հրատարակությունը, նշելով՝ ապակին հասանելի է 2 տարբերակով՝ թափանցիկ և ոչ թափանցիկ:
Պատուհանի ամենակարևոր գործառույթն այն է, որ այն կարող է փոխել սենյակ մտնող լույսի ծավալը: Մասնավորապես, սարքը կարող է արգելափակել ուլտրամանուշակագույն և ինֆրակարմիր ճառագայթների ներհոսքը:
Բացի այդ, այն կարող է ինքնուրույն էլեկտրականություն ստանալ մեխանիկական և ճառագայթային էներգիայի միջոցով:
Պատուհանի թափանցիկության աստիճանը կարելի է փոխել կոճակի հպումով:











