2017 թ.-ին Անտարկտիկայում սառցադաշտից պոկված ամենամեծ սառցաբեկորն այլևս գոյություն չունի. այն բաժանվել է մասերի և արագորեն հալչում է  

23:35 • 18.04.21

Սառցաբեկորը, որը ժամանակին ամենամեծն էր ողջ աշխարհում, այլևս չկա: Ինչպես ներկայացնում է BBC News-ը, A68 անվանումն ստացած սառցաբեկորը, որը մոտ 6000 քառ. կմ տարածք էր զբաղեցնում, Անտարկտիկայի «Լարսեն» սառցադաշտից անջատվել էր 2017 թվականին:

Ինչպես աղբյուրը ներկայացնում է, չափսերով այննման էր փոքր երկրի. «այն հավասարազոր էր Ուելսի մեկ քառորդին»: Այն իրականում Լյուքսեմբուրգի երկու չափսին էր:

Արբանյակներից ստացված լուսանկարները ցույց են տալիս, որ հսկայական սառցաբեկորն այլևս գոյություն չունի, այն կոտրվել է՝ բաժանվելով բազմաթիվ փոքր մասնիկների, որոնց, ըստ ԱՄՆ-ի Սառույցի ուսումնասիրման ազգային կենտրոնի, այլևս չարժի հետևել:

A68  հսկայական սառցաբեկորը Անտարկտիկական թերակղզու սառցադաշտից պոկվելուց հետո մեկ տարի գրեթե չէր տեղաշարժվել: Սակայն հետագայում սկսել է մեծ արագությամբ լողալ հյուսիսային ուղղությամբ, ինչին նպաստել են նաև ուժեղ քամիները: Տաք քամիների ու Ատլանտյան օվկիանոսի շրջանում գրանցվող բարձր ջերմաստիճանի հետևանքով այն բաժանվել է տարբեր կտորների և սկսել հալչել:

 

2017 թ.-ին Անտարկտիկայում սառցադաշտից պոկված ամենամեծ սառցաբեկորն այլևս գոյություն չունի. այն բաժանվել է մասերի և արագորեն հալչում է