ՆԱՍԱ-ն իրականացրել է Ingenuity ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը Մարսի վրա (տեսանյութ)
Կայացել է ՆԱՍԱ-ի Ingenuity փոքրածավալ ուղղաթիռի առաջին փորձնական թռիչքը Կարմիր մոլորակում: Այս մասին հայտնում է ԱՄՆ օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության վարչությունը:
«Ingenuity-ն իրականացրել է իր առաջին թռիչքը` շարժիչով աշխատող ուղղաթիռի առաջին թռիչքն այլ մոլորակի վրա: Թռիչքը հաջողությամբ է իրականացվել»,- ասվում է ՆԱՍԱ-ի թվիթերյան հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ ՆԱՍԱ-ի Perservence մարսագնացին ամրացված ռոբոտ-ուղղաթիռն ամսվա սկզբին առանձնացել էր մարսագնացից և վարէջք կատարել Մարսի վրա: Կարմիր մոլորակում դրա թռիչքը սկզբնապես նախատեսվում էր իրականացնել մարտի 11-ին, սակայն թռիչքը երկու անգամ հետաձգվել էր:
"Ingenuity has performed its first flight — the first flight of a powered aircraft on another planet!"
The data reveals: Our #MarsHelicopter has had a successful first flight:










