Mercedes-Benz-ը ցուցադրել է 7 տեղանոց նորագույն էլեկտրական քրոսովերը (լուսանկարներ)
Գերմանական Mercedes-Benz մեքենաշինական հսկայի նորագույն շարքում ներկայացվել է երրորդ էլեկտրական քրոսովերը: Ինչպես հայտնում է Motor.ru-ն, EQC և EQA մոդելներին միացել է 7 տեղանոց EQB մոդելը, որը ներկայանում է «մարտկոցային» ուժային համակարգով և աերոդինամիկայով:
Mercedes-Benz EQB մոդելը, որի պրեմիերան կայացել է Շանհայի ավտոսրահում, «համաշխարհային» մոդել կլինի և վաճառքի կներկայացվի ողջ աշխարհում:
Նորագույն էլեկտրամեքենան հեշտ է տարբերակել նոր տեսքով ռադիատորի վանդակաճաղերով, կաթիլաձև լուսարձակներով, ինչպես նաև հատուկ «աերոդնամիկ» անվահեծերով:
Mercedes-Benz EQB մոդելը Չինաստանում վաճառվելու է լիաքարշակ համակարգով և երկշարժիչ տարբերակով, որի հզորությունը կկազմի 292 ձիաուժ: Մեքենան առանց վերալիցքավորման կարող է անցնել 478 կմ տարածություն: 






0










