Շանհայի ավտոսրահում ներկայացվել են Volkswagen ID.6 շարքի խոշորածավալ էլեկտրական քրոսովերները (լուսանկարներ)

11:13 • 19.04.21

Շանհայի ավտոսրահում ներկայացվել է Volkswagen ID.6 խոշորածավալ էլեկտրական քրոսովերը` 3 շարք նստելատեղերով:

Ինչպես փոխանցում է Motor.ru-ն, նորույթը ներկայացվել է երկու տարբերակով` ID.6 Crozz և ID.6 X, որոնք տարբերվում են սրահի և արտաքին դիզայնով, սակայն տեխնիկական բնութագրիչները նույնն են: Volkswagen ID.6 շարքի մոդելների հիմքում ընկած է MEB մոդուլային հարթակը:

Նորագույն մոդելները  Volkswagen-ի ամենատարողունակ էլեկտրամեքենաներն են, քանի որ անվաբազայի երկարությունը մեծացվել է մինչև 2965 մմ-ի, իսկ երկարությունը` 4,9 մետրի:

Volkswagen ID.6 բազային մոդելները ներկայանում են հետնաքարշակ  համակարգով: Մոդելների էլեկտրաշարժիչները զարգացնում են 180 և 204 ձիաուժ հզորությունը` կախված տարբերակից: Առանց վերալիցքավորման մեքենան կարող է անցնել 588 կմ տարածություն:

Volkswagen ID.6 X, Volkswagen ID.6 Crozz    

Շանհայի ավտոսրահում ներկայացվել են Volkswagen ID.6 շարքի խոշորածավալ էլեկտրական քրոսովերները (լուսանկարներ)