«TracieX-ն ունի 95% ճշգրտություն և անհամամետ մատչելի է». Սինգապուրում կորոնավիրուսակիրներին հայտնաբերելու համար շնչառական թեստ իրականացնող նոր սարքավորում կօգտագործվի (լուսանկարներ)

09:39 • 20.04.21

Սինգապուրի իշխանությունները երկրի այցելուների շրջանում մտադիր են կորոնավիրուսը հայտնաբերել՝ օգտագործելով նոր սարքեր, որոնք նախատեսված են շնչառական թեստեր իրականացնելու համար:

Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը, նշելով՝ սարքավորումներ կտեղադրվեն երկրի օդանավակայաններում: 

Նշվում է՝ կլինիկական փորձարկումների ընթացքում TracieX սարքը ցույց է տվել արդյունքների 95-տոկոսանոց ճշգրտություն, որը համեմատելի է ՊՇՌ թեստերի արդյունավետության հետ: Այս դեպքում արդյունքը հասանելի է դառնում երկու րոպեում, և յուրաքանչյուր թեստի արժեքը մոտ 20 ԱՄՆ դոլար է, ինչն ավելի էժան է, քան ներկայում օգտագործվող համարժեքը:

TracieX-ն արդեն փորձարկվում է Սինգապուրի ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում և Չանգի օդանավակայանում:

Ծրագրվում է, որ ամռան սկզբին այս սարքերը կդրվեն զանգվածային արտադրության:

Ըստ TracieX-ի մշակողների՝ յուրաքանչյուր արտաշնչման ժամանակ մարդու քթից և բերանից դուրս են գալիս ցնդող օրգանական միացություններ, որոնք առաջանում են մարդկային բջիջներում տարբեր կենսաքիմիական ռեակցիաների հետևանքով: Այս դեպքում սարքը կարող է արձանագրել շնչառության քիմիական կազմի փոփոխությունները, որն էլ կորոնավիրուսի առկայության ցուցիչ է: 

How Singapore-made Covid-19 breathalyser works, Health News & Top Stories -  The Straits TimesHow Singapore-made Covid-19 breathalyser works, Health News & Top Stories -  The Straits Times

«TracieX-ն ունի 95% ճշգրտություն և անհամամետ մատչելի է». Սինգապուրում կորոնավիրուսակիրներին հայտնաբերելու համար շնչառական թեստ իրականացնող նոր սարքավորում կօգտագործվի (լուսանկարներ)