Թուրքիան սկսում է փորձարկել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը

17:29 • 20.04.21

Թուրքիան սկսում է կորոնավիրուսի դեմ սեփական արտադրության նոր պատվաստանյութի առաջին կլինիկական փորձարկումները: Այս մասին տեղեկացրել է երկրի փոխնախագահ Ֆուադ Օքթայը, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Սելջուկի համալսարանի պրոֆեսոր Օսման Էրգանիշի կողմից պատրաստված պատվաստանյութի նմուշն ավարտել է նախաբժշկական փուլը և սկսում է առաջին կլինիկական փորձարկումները»,-հայտարարել է փոխնախագահը:

Նրա խոսքերով` ներկայում շարունակվում է 18 թուրքական պատվաստանյութի մշակումը:

Օքթայը նշել է նաև, որ Էրջիեսի համալսարանի պրոֆեսոր Այքութ Օզդարենդելիի կողմից մշակված պատվաստանյութը շուտով կավարտի վերջին կլինիկական փուլը:

Թուրքիան սկսում է փորձարկել կորոնավիրուսի դեմ սեփական պատվաստանյութը